Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Փակ մրցույթն ու հավանական թեկնածուները

Փակ մրցույթն ու հավանական թեկնածուները
12.01.2018 | 09:55

Այսօր տեղի կունենա պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի ընտրությունը: Մշակույթի նախարարությունից նախօրեին հայտնեցին, որ թեկնածուները չորսն են, սակայն իրենք իրավասու չեն նրանց անունները պաշտոնապես հայտարարելու: Չեն հրապարակվել նաև հանձնախմբի անդամների անունները: Թեկնածուները, սակայն, կարող են իրենց առաջադրվելու մասին բարձրաձայնել: Մամուլում շրջանառվում էին դերասան Արա Դեղտրիկյանի և թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եղիշե Խերանյանի անունները: Հավանական թեկնածուն համարվում է Արա Դեղտրիկյանը: Ըստ լուրերի` թատրոնի ստեղծագործական խումբը պաշտպանում է Եղիշե Խերանյանի թեկնածությունը: Այդուհանդերձ, որոշիչը թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող փակ մրցույթն է լինելու:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ